ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
03.05.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  ս. թ. մայիսի 4-28-ը կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչն է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, աջակից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն:
Փառատոնին արտերկրից կմասնակցեն կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա), կոմպոզիտոր, դիրիժոր Պաոլո Րիչչին (Իտալիա), կոմպոզիտո՝ Արման Ղուշչյան (Ռուսաստան)։
Փառատոնի շրջանակում կկայանան մի շարք միջոցառումներ.
Համերգներ. մայիսի 4-ին՝  ժամը 17։00-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն (Գյումրի), մայիսի 6-ին՝  ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ (Երևան), մայիսի 23-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան), մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (Երևան):
Սեմինարներ. մայիսի 7-ին, 8-ին, 20-ին և 24-ին, ժամը 18։00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակուստիկ լաբորատորիայում»։
Վարպետության դասեր. մայիսի 7-ին, 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: