ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Թատերավեստը վաղաժամ և անդառնալի կորուստ ունեցավ
15.04.2019

Կյանքից հեռացել է դերասան, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը:
Հարուստ էր դերասանի ստեղծագործական ուղին, որից հատկապես հիշարժան էին Ա. Շիրվանզադեի «Արմենուհի» (Հմայակ Վառլամյան), Մուրացանի «Ռուզան» (Ներսե իշխան), Շեյլիի «Չենչի» (Սավելլա), Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» (Ալոզո), Հ. Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Սուր), Ժ. Անանյանի «Տաքսի-տաքսի» (Փիլոյան) և այլ կերպավորումները: Կոչումով դերասան, բայց արյունով հայ քաղաքացին՝ Արցախյան ազատամարտի տարիներին իր մեծ ավանդն է ունեցել հաղթանակի ձեռք բերման գործում: 2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2006 թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011 թ.՝ «Ակսել Բակունց», 2012 թ.՝ «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «Լոռիս Մելիքով», 2014 թ.՝ «Գարեգին Նժդեհ», 2015 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և ԵԿՄ 20-ամյակի մեդալների:

Վարպետի հիշատակը վառ կմնա գործընկերների և թատերասեր հասարակության սրտում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: