ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». կկայանա «ՀՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի անդամների համերգը
15.04.2019

Ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:
Համերգին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի անդամները:
Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Հայաստանի Հանրապետության տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման» նպատակային ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 180 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: