ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նազենի Ղարիբյանը երաժշտական գործիքներ հանձնեց արվեստի և երաժշտական դպրոցների սաներին
12.04.2019

Ս. թ. ապրիլի 12-ին` ժամը 12:00-ին, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան դահլիճում տեղի ունեցավ երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը:
Նշենք, որ գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2018 թվականին:
Հանդիսավոր արարողությունը բացվեց Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների խմբի ելույթով: Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ով իր խոսքում նշեց, որ արդի մշակութային քաղաքականության բազում նպատակներից մեկը Հայաստանում ձևավորված երաժշտական կրթության հիանալի ավանդույթները ոչ միայն պահպանելն է, այլև` ժամանակին համընթաց նոր մոտեցումներ որդեգրելն ու զարգացնելը, որոնց շնորհիվ կատարողական արվեստի դժվարին ուղին ընտրած հայ երաժիշտները կշարունակեն ներկայանալ աշխարհին։ Նազենի Ղարիբյանն իր խոսքում նաև կարևորեց երաժշտական կրթության դերը պատանի սերնդի կայացման ճանապարհին, նշելով, որ այս ասպարեզում մեծ աշխատանք են կատարում հանրապետության երաժշտական ու արվեստի կրթօջախները:
«Այսօր մենք ուրախությամբ փաստում ենք, որ հանրապետության 55 երաժշտական ու արվեստի դպրոցների 81 շնորհալի պատանիներ հնարավորություն կստանան շարունակել իրենց ընտրած ուղին նոր նվագարաններով, իսկ 10 ուսումնական հաստատություններում բացվող մասնագիտական նոր դասարանները կհամալրվեն համապատասխան գործիքներով: Այս բոլոր գործիքները նոր շունչ ու հնչողություն կստանան Հայաստանի Հանրապետության մարզերի պատանի երաժիշտների ձեռքերում»,-ասաց Նազենի Ղարիբյանը, և հույս հայտնեց, որ նրանցից շատերին շուտով կտեսնենք մեր բեմերում։ Նա նաև վստահություն հայտնեց, որ այս երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին. «Վստահ եմ, որ ՀՀ մշակույթի նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով 2018 թ․ ընթացքում  ձեռքբերված երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին և կծառայեն մեր մշակութային ապագայի կերտմանը»:
Այնուհետև Նազենի Ղարիբյանը շնորհալի պատանիներին հանձնեց երաժշտական գործիքները: Հանդիսավոր արարողության ավարտին ելույթ ունեցան Ստեփանավանի արվեստի դպրոցի, Գյումրու Ն. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի, Վեդիի երաժշտական դպրոցի, Գյումրու Խ. Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի պատանի երաժիշտ-կատարողները: Իսկ վերջում ելույթ ունեցավ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջազ բենդը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: