ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագրում հանդես կգա ջութակահար Դիանա Ադամյանը
12.04.2019

«Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագրի շրջանակում՝ ս. թ. ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 կոնցերտը: Սա Դիանա Ադամյանի երրորդ համերգն է ՀԱՖՆ-ի հետ:
Երկրորդ բաժնում՝ հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ կհնչի Ֆերենց Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան: Ռոմանտիկ սիմֆոնիզմի այս մեծակտավ ստեղծագործությունը գրված է նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար: Համերգին մասնակցում են մեներգիչ, հայտնի տենոր Լիպարիտ Ավետիսյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Համերգը ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Դիանա Ադամյանը հեղինակավոր Յեհուդի Մենուհինի պատանի ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է: Այս մրցույթը նաև անվանում են «Ջութակահարների օլիմպիադա». մրցույթի 35 տարվա պատմության մեջ Դիանան երկրորդ հայ ջութակահարն է, ով արժանացել է առաջին մրցանակի: Դիանա Ադամյանը նվագում է Նիկոլա Գալիանոյի կերտած 18-րդ դարի ջութակով՝ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից:
«Երիտասարդ արտիստների համերգաշարը» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «ԵրազԱրտ» /YerazArt/ ծրագրի նախաձեռնությունն է, որի ղեկավարը ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն է: Այն շարունակական համերգների շարք է, որտեղ տաղանդավոր երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռվում մեծակտավ ստեղծագործություններով հանդես գալ ՀԱՖՆ-ի հետ: «Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի մարտի 10-ին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, 14-ամյա դաշնակահար Եվա Գևորգյանի համերգով. ներկայացրել է Ֆ. Շոպենի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Ամռանը կկայանա «Երիտասարդ արտիստների համերգաշարի» երրորդ համերգը, որի ժամանակ կկատարվեն «Սայաթ Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի դափնեկիրների ստեղծագործությունները: Մրցույթն ունի տասներեք տարվա հարուստ պատմություն և անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: