ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն
11.04.2019

Ս. թ. ապրիլի 12-ին, ժամը 12:00-ին, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան դահլիճում /հասցե՝ Եզնիկ Կողբացու 36/ տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն:

Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2018 թվականին:

2018 թ. ծրագրով ձեռք բերված 17 անուն 93 երաժշտական գործիքները կտրամադրվեն 55 ուսումնական հաստատություններին՝ երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 81 շնորհալի աշակերտների և 10 ուսումնական հաստատություններին՝ 12 նոր ձևավորված մասնագիտական դասարանների սաներին (քամանչա, ուդ, մեծ բամբիռ, ջութակ, շվի, հոբոյ, քամանի, ֆլեյտա, զուռնա, շեփոր, քանոն) (ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան մանկական արվեստի, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի արվեստի, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Աքորի համայնքի երաժշտական, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Հ. Թալալյանի անվան արվեստի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի արվեստի, ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի արվեստի, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի արվեստի մանկական դպրոցներ):

Նշենք, որ 2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:

Ընդհանուր առմամբ՝ 2013-2018 թթ. ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 503 երաժշտական գործիք:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: