ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» խորագրով հեղինակային ծրագիրը
11.04.2019

ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ, Հայաստանում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակում՝ ս. թ. ապրիլի 26-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» խորագրով հեղինակային ծրագիրը. այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ:

Ծրագիրը ներկայացվում է հայերեն և ֆրանսերեն. նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:

Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը, մասնավորապես, արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում: Ծրագիրն իր մեջ ներառում է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է տարբեր ժանրերի երաժշտություն: Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ՝ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով, նախշերով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: