ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի կունենա «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը
11.03.2019

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 16-ին, ժամը 13:00-ին, Գրականության և արվեստի թանգարանի` Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական արխիվում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն:
Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ: Նվագակցող՝ դաշնակահար Հովհաննես Մանուկյան:
1896-1899 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիների ընթացքում նա գրել է երգեր, ստեղծագործություններ դաշնամուրի, լարային քառյակի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնք կազմեցին Կոմիտասի գերմանական ժառանգությունը:
1991 թվականին Տիրան Լոքմագյոզյանը վերծանել է այդ երկերը, որոնք գտնվում են Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվում և կատարել Կոմիտասի գերմանական երգերը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ ճիշտ այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: