ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում փորձագետ ներգրավելու համար
11.02.2019

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում գրականության հանրահռչակման և մամուլի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝


«Պետական մամուլի հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրերի իրականացումը,

թարգմանական գրականության միջոցով հայ մշակույթի ներկայացումն ար­տերկրում և հայ ընթերցողին համաշխարհային գրականության ներկայացումը,

սփյուռքի համայնքներում Հայաստանի մասին լիարժեք և հավաստի տե­ղե­­կա­տվության մատչելիության ապահովումը,

քաղաքային և համայնքային գրադարանների համա­լրման կանոնակարգումը,

գրքի և գիտելիքի վարկի բարձրացմանն ու ընթերցանության խթանմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը,

լրատվամիջոցների հետ համագործակցության արդյունքում նախարարության պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության, գրահրատա­րակչա­կան ոլորտի խնդիրների արծարծումը, լուսաբանումը,

հե­ղինակային և հարակից իրավունքի հարցերին հետևումը, որ միտված է հեղինակ-հրատա­րակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղա­փո­խելուն,

ազգային փոքրամասնությունների, մշակութային և գրական լրատվամիջոցների աշխատանքներին հետևումը, պետական աջակցության տրամադրման կազմակերպումը,

պետական մամուլի աշխատանքներին հետևումը և աշխատանքներից բխող այլ գործառույթների իրականացումը:

 

Մասնակցում է ՄԺԾԾ և բյուջետային հայտերի մշակման աշխատանքներին, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների պատասխանների կազմմանը: Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն, 

2) հայոց լեզու և գրականություն կամ լրագրություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

3) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 /վեց/ ամիս:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները  բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային  տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2  

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. փետրվարի 20-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: