ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական համերգաշարը նվիրվում է Հայաստանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին
08.02.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ս. թ. փետրվարի 8-ին` Գյումրիում, իսկ փետրվարի 10-ին` ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական դասական համերգ՝ նվիրված Հայաստանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:
Համերգի հյուրերն են հանրահայտ երիտասարդ կատարողներ Սերխիո Էսկալերան (դաշնամուր, Բոլիվիա) և Գերվասիո Տարագոնա Վալլին (կլարնետ, Ուրուգվայ), ովքեր մի քանի անգամ համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանում և այս անգամ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայ հադիսատեսի համար անվճար հիմունքներով:
Երիտասարդ կատարողները հանդես կգան լարային քառյակի ընկերակցությամբ՝ Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյան (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյան (ալտ) և Հակոբ Աթյան (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Վ. Ա. Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Ա. Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ» N 2, op.81 ստեղծագործությունները:
Վերոնշյալ համերգների մուտքն ազատ է: Գյումրիում համերգը նվիրվում է «Հայկական ակնաբուժության նախագծի» երկարամյա բարեկամ, հովանավոր Լութեր Ջ. Խաչիկյանին, ում շնորհիվ 2018 թ. Գյումրիում բացվել է «Հայկական ակնաբուժության նախագծի» մարզային ակնաբուժական կենտրոնը և գերժամանակակից սարքավորումներով ու վերապատրաստում անցած կադրերով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է մատուցում մարզի բնակչությանը:
Երևանում կազմակերպված համերգի ունկնդիրները հնարավորություն կունենան հանգանակություն կատարել, որից ստացված գումարը կտրամադրվի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի  նոր` «Մանկապարտեզներում երեխաների ակնային զննումներ» ծրագրի իրականացմանը: Այն հայտնաբերելու է այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են տեսողական լուրջ հիվանդություններ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: