ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը
07.02.2019

Ս. թ. փետրվարի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հանձնաժողովի քննարկման առանցքային թեման ս. թ. փետրվարի 19-ին նախատեսվող Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական տարվա մեկնարկի միջոցառումների ծրագիրն էր: Նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում, ինչպես նաև Թբիլիսիում: Միջոցառումներն ընդգրկուն են և նպատակաուղղված են լինելու մեծն Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը ներկայացնելուն, ինչպես նաև հանրային լայն մասնակցություն ապահովելուն:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: