ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երևանում առաջին անգամ անցկացվում է «ՈւրբանԱրթ» փառատոնը
07.02.2019

Ս. թ. փետրվարի 27-ից մարտի 19-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «ՈւրբանԱրթ» /քաղաքային արվեստ/ փառատոնը, որը նախաձեռնել են «VisualGapGallery» կազմակերպությունը /Հայաստան/, Երևանի «Գյոթե կենտրոնը» /Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկեր/ և «Gangeviertel» արվեստի կենտրոնը /Գերմանիա/։
Փառատոնի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում, ինչպես նաև «ՍթրիթԱրթի» արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։ Փառատոնի առաջին փուլի ընթացքում կիրականացվեն կրթական ծրագրեր /վարպետության դասեր/, երկրորդ փուլում՝ 4-օրյա միջոցառումներ՝ տարբեր տեխնիկաների հանրային ցուցադրումներ /գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոեկտում, մետաքսագրություն/։
«ՈւրբանԱրթ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ողջունելով ներկաներին անդրադարձել է փառատոնի կարևոր շեշտադրումներին: Այս համատեքստում Նազենի Ղարիբյանը նշել է. «Փառատոնն անդրադառնում է գեղարվեստական տպագրության, մասնավորապես՝ մետաքսագրության ավանդույթին ժամանակակից արվեստի համատեքստում: Նաև փառատոնի ուշադրության կենտրոնում է քաղաքային մշակույթը, որի զարգացման և հանրահռչակման համար կարևորագույն գործոն է այս թեմատիկայի ընդգրկումը՝ ժամանակակից արվեստի ստեղծագործական տեսադաշտում: Փառատոնի նպատակները և հետաքրքրության շրջանակը համընկնում են մշակույթի նախարարության որդեգրած ռազմավարական ուղղություններին և առաջնահերթություններին, մասնավորապես՝  արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսման առումով։ Մշակույթի նախարարությունը հատուկ հոգածություն է դրսևորում կրթության և մշակույթի փոխադարձ կապի ապահովմանը, մանուկների և երիտասարդների շրջանում մշակութային կրթությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, իսկ փառատոնը ներառում է հարուստ կրթական բաղադրիչ։ Փառատոնին, բնականաբար, առանձնահատուկ կարևորություն է հաղորդում միջազգային համագործակիցների ներգրավվածությունը՝ հանձինս Գանգըֆիրտըլ արվեստի կենտրոնի և Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակի։ Արդեն նշմարվում են մեր համագործակցության եզրերը, մասնավորապես՝ դիտարկում ենք Համբուրգ մեկնող պատվիրակության ուղևորությունը և մետաքսագրությունը Հայաստանում ներկայացնող հետազոտական, արվեստային գրքի ստեղծմանն աջակցելու հնարավորությունները»:
Ս. թ. փետրվարի 7-ին Երևանի «Գյոթե կենտրոնում» «ՈւրբանԱրթ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, «VisualGapGallery» կազմակերպության հիմնադիր, արվեստագետ Մերի Մունը, Երևանի «Գյոթե կենտրոնի» արվեստի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բաչսոլանին, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Բուբուշյանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: