ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի վերաբերյալ
06.02.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպությունն ապահովում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի սպասարկումը։
Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների մասին՝ նյութեր ներկայացնելով ՀՀ տարբեր համայնքների մշակութային ժառանգության, կրողների, ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության, պաշտպանության ու փոխանցման թեմաների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, միջազգային համագործակցության ծրագրերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերի բովանդակության, համալրման սկզբունքների ու ձևաչափի վերաբերյալ տեղեկատվությունը, ոլորտի գիտահանրամատչելի նյութերի և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հայտարարությունների տարածումը:
Կայքէջի գործարկման նպատակը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվական հարթակի ապահովումն է, այդ ժառանգության տեղի ու դերի կարևորումն ու հանրահռչակումը:
Կայքէջը եռալեզու է, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://int-heritage.am:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: