ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հովհաննես Չեքիջյանը նշում է 90-րդ տարեդարձը
24.12.2018

Կոմիտաս, Չայկովսկի, Վերդի, Խաչատրյան...հայ ու համաշխարհային դասականների կատարումներով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր, ինչպես նաև Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մի շարք այլ կոլեկտիվների երաժիշտներն ու մենակատարները: Հոբելյանական համերգի հերոսը Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էր, որն այս տարի նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:

Շնորհավորական ուղերձներ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից, ՌԴ մշակույթի նախարարից, աշխարհի տարբեր անկյուններից, Առաջին աստիճանի պատվո մեդալ ՀՀ արտգործնախարարությունից, ծաղկեփնջեր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, Ամենայն հայոց կարթողիկոս Գարեգին երկրորդից, Մաեստրոյի արվեստի երկրպագուներից, անակնկալներ, իսկ ամենակարևորը՝ չդադարող ծափեր՝ որպես սիրո ամենաջերմ արտահայտություն Արվեստագետի հանդեպ, որն արդեն շուրջ վեց տասնամյակ տիրաբար իշխում է հայ մշակույթի երկնակամարում:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս համերգը, որը, ինչպես տեսաք, վատը չէր: Զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ասեմ, որ ինձ բոլորովին այդպիսին չեմ զգում: Ինձ լավը կամեցողներից շատերն ուզում են ինձ հարյուր տարեկանում տեսնել, ընդամենը 3200 օր է պետք դրա համար: Ես իհարկե լավատես եմ, գուցեև լինի այդ բանը, բայց առայժմ ընդամենը 90 տարեկան երեխա եմ»,-իրեն բնորոշ հումորով համերգի ավարտին ասաց մաեստրո Չեքիջյանը: 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսն ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: