ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնում «Արտմիմիա» թատերախումբն արժանացել է մրցանակի
21.12.2018

Ս. թ. դեկտեմբերի 10-15-ը, Մոսկվայում՝ «Միմիկայի և ժեստի թատրոնում», ՌԴ կառավարության աջակցությամբ անցկացվել է «Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնը՝  թույլ լսող, խուլ և մնջախաղաց դերասանների մասնակցությամբ:

Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը «Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնում՝ «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

«Արտմիմիա» հավաքական թատերախմբի կազմում էին՝ Համլետ Չոբանյանը /ղեկավար/, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը, դերասան Սարգիս Սարգսանը և դուդուկահար Վաչագան Գաբրիելյանը: Մասնակիցները ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի ուղերձը հղեցին փառատոնի կազամկերպիչներին և մասնակից թատերախմբերին:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին թույլ լսողների, խուլերի, ինչպես նաև մնջախաղի թատերախմբեր՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից, Ռումինիայից և Բելառուսից:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: