ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բաց կանչ պաստառային արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետներին
06.12.2018

2019 թվականի հունվարի 15-ին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ցուցասրահում կմեկնարկի «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ մայրաքաղաքին և դրա կյանքին նվիրված պաստառներով:

Ցուցահանդեսը, որն իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նպատակ ունի ցուցադրելու Երևանի քաղաքային մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով. իր գոյության ողջ ընթացքում՝ նախախորհրդային շրջանից մինչ մեր օրերը, երևանյան պաստառային արվեստն արձանագրել է մայրաքաղաքի մշակութային կյանքը, եղել է սոցիալական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչ, բարձրաձայնել է Երևանի խնդիրներն ու փորձել է առաջարկել դրանց լուծումները:

Սույն հրավերը վերաբերում է բոլոր այն արվեստագետներին՝ գրաֆիկ դիզայներներին, նկարիչներին և այլոց, որոնք պաստառային արվեստում անդրադարձել են Երևանին և մայրաքաղաքի կյանքի սոցիալական և մշակութային ասպեկտներին, ստեղծել են քաղաքին նվիրված պաստառներ:

Ցուցահանդեսին մասնակցելու համար Ձեր դիմում-նամակները, խնդրում ենք ուղարկել yerevanposters@gmail.com էլեկտրոնային հասցեին, կցելով`

◆ Առաջարկվող պաստառի թվային տարբերակը կամ լուսանկարը

◆ Համառոտ կենսագրություն (մինչև 200 բառ)

Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 098 111333 հեռախոսահամարով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: