ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը
12.11.2018

ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում:
Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը հիմնվել է 1934 թվականին, Հարբինում, երբ 9 երիտասարդ երաժիշտ՝ Օլեգ Լունդստրեմի ղեկավարությամբ որոշեցին ստեղծել իրենց ջազ նվագախումբը: Շուտով նվագախումբը տեղափոխվում է Շանհայ, ապա վերադառնում պատմական հայրենիք՝ Սովետական Միություն: Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը ընդգրկվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար պատմություն ունեցող նվագախումբ: 2005 թվականին մաեստրոյի մահից հետո, նվագախումբը դարձավ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբ, իսկ գեղարվեստական ղեկավար նշանակվեց հայտնի երաժիշտ և երգահան Բորիս Ֆրումկինը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: