ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան
08.11.2018

Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան, որն իրականացվում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին կներկայանան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի» սաները /խմբավար՝ Էմմա Առաքելյան/։ Թատրոնի գլխավոր խմբավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը։

Հանդիսատեսին կներկայացվեն տպավորիչ բեմական հագուստներ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման բեմադրող դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը /ԱՄՆ/։ Բալետային խմբի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստակավոր արտիստ/:

Գլխավոր դերերում հանդես կգան՝ Կարինե Բաբաջանյան /Կարմեն, Գերմանիա/, Լիպարիտ Ավետիսյան /Խոզե/, Դմիտրի Լավրով /Էսկամիլիո, ՌԴ/, Ալինա Փահլևանյան /Միկայելա/, Հայկ Տիգրանյան /Ցունիգա/, Արծվիկ Դեմուրչյան /Ֆրասկիտա/, Դադոյան Մերսեդես /Թամարա/, Հովհաննես Անդրեասյան /Ռեմենդադո/, Աշոտ Ղանթարջյան /Դանկայրո/, Գրիգոր Աբրահամյան /Մորալես/:

Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան համաշխարհային օպերային գլուխգործոցների շարքում առաջնային տեղում է և աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր օպերային թատրոնների մշտական խաղացանկում է։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: