ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «Թանգարանային շաբաթ» ծրագիրը
07.11.2018

2018 թ. նշվում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: Երկու կազմակերպություններն էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում մեծ դեր են խաղացել թանգարանային ոլորտի արդիականացման և զարգացման գործում:

ԻԿՕՄ Հայաստանը և Թանգարանների ասոցիացիան, ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ՝  նոյեմբերի 8-14-ը Երևանում իրականացնում են «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքը։

Ողջունելով թանգարանային շաբաթ ծրագրի մեկնարկը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Թանգարանային շաբաթ» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի թանգարաններին, ընկերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել քննարկելու նոր համագործակցության ու փոխինտեգրման հնարավորությունները: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք ծրագրի կազմակերպիչներին, կամավորներին և հուսով ենք, որ այս մշակութային շաբաթը կնպաստի թանգարանային ոլորտի արդիականացմանն ու զարգացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը»:

«Ես նույնպես ողջունում եմ «Թանգարանային շաբաթ» ծրագիրը: Այսօր թանգարաններն ավելի ու ավելի ակտիվ դերակատարում են ստանձնում առողջ և բարեկեցիկ համայնքների ձևավորման գործընթացում, որն առավել շոշափելի արդյունքներ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: «Թվային հաղորդակցում. Թանգարանները բարեկեցիկ հասարակության համար» միջազգային դասընթացը, որն անցկացվում է ԻԿՕՄ-ի հատուկ դրամաշնորհների շրջանակում, նպատակ ունի մասնակիցներին ներկայացնել թանգարանների դերը և ծրագրային հնարավորությունները բարեկեցիկ հասարակության ստեղծման և արդյունավետ սոցիալական պրակտիկաների զարգացման մեջ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կարևորությունը հասարակության տարբեր խմբերին թանգարանների մշակութային ծրագրերում ներգրավվման գործընթացում: Դասընթացի արդյունքում ակնկալվում է, որ մասնակցիները ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ թանգարանների թվային ռազմավարությունը կազմելու և հանրության լայն շերտերին հասանելիություն ապահովող ծրագրերի զարգացման ոլորտում»,- հավելել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Թանգարանային շաբաթը» ներառում է հետևյալ միջոցառումները՝

◆ MUSExpo 2018-12-14-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ.

MUSExpo-ի նպատակն է ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման մի ուրույն հարթակ, որտեղ կքննարկվեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները:

◆ ՖՈՐՈՒՄ-12-14-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Գրականության և արվեստի թանգարան.

Ֆորումի շրջանակում կձևավորվի վեց թեմատիկ կլոր սեղան, որտեղ, միջազգային փորձագետների օգնությամբ, կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները:

Թեմա. ԻԿՕՄ-ի տարածաշրջանային դասընթաց «Թվային հաղորդակցությունը թանգարաններում և հանրության բարեկեցությունը», 08-10-ը նոյեմբերի, Գաֆեսճէան արվեստի կենտրոն.

ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ՝ 2018 թ. թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրություն»: ԻԿՕՄ-ի աջակցությամբ՝ «Թվային հաղորդակցությունը թանգարանում և հասարակության բարեկեցությունը» թեմայով տարածաշրջանային դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար կվարեն փորձագետներ Նատալյա Տոլստայան (ADIT, Ռուսաստան) և Էլեյն Էդդինգթոնը (Գլազգո Թանգարաններ, Մեծ Բրիտանիա):

Թեմա. «Բրեդինգը և նորարարությունը մշակութային կազմակերպությունների համար» ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, ֆինանսավորվում է ԵՄ կողմից: 9-11-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ.

ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակում հրավիրվում են թանգարանային ոլորտի ՀԿ-ների, արվեստի այլընտրանքային տարածքների ներկայացուցիչներին, արվեստի ասոցիացիաներին կամ այլ մշակութային հաստատությունների աշխատակիցներին նոյեմբերի 9-11-ը մասնակցելու եռօրյա ինտենսիվ սեմինարին։ Սույն դասընթացը հնարավորություն կտա մշակույթի գործիչներին և ղեկավարներին զարգացնել բրենդինգի ոլորտում հմտությունները և կոնկրետ օրինակների միջոցով ծանոթանալ նորարարական հնարավորություններին, ուսումնասիրություններին, գործնական աշխատանքային փորձառությամբ և ձեռք բերված գիտելիքներով ներշնչվել, ստեղծագործել ու գործել:

«Թանգարանային շաբաթն» իրականացվում է մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

Ներբեռնել ազդագրերը և ծրագիրը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: