ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ստեղծարար միտք». դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ-ից ներկայացված 4 ծրագիր ֆինանսավորում կստանան գործընկեր կազմակերպությունների հետ նախագծեր իրականացնելու նպատակով
07.11.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2018 թվականի սեպտեմբերին հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» («Creative Spark») ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ «Ստեղծարար միտք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ-ից ներկայացված չորս ծրագիր ֆինանսավորում կստանան Միացյալ Թագավորության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ստեղծարար ոլորտի զարգացմանն ուղղված նախագծեր իրականացնելու նպատակով:

Հաղթող կազմակերպություններն են` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան: Նշված կազմակերպությունները գործընկերային համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավորության Աստոնի համալսարանի, Լոնդոնի համալսարանի, Նորթումբրիայի համալսարանի և Էսեքսի համալսարանի հետ:

Հիշեցնենք, որ ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Լինդսում Միացյալ Թագավորության ազգային «Ձեռներեցություն և ձեռնարկատիրական կրթություն» («Enterprise and Entrepreneurship Education») կոնֆերանսի ընթացքում: «Ստեղծարար միտքը» Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող հնգամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: Ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից, որը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` մշակելով ու ներկայացնելով ուսումնական ծրագիր:

Հավելյալ տեղեկություններն` այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: