ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Ռուս նկարիչները և Փարիզը» խորագրով կրթական ծրագիրը և լինոգրավյուրայի վարպետության դաս
03.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-17:30, Լոռու մարզի Դեբետ համայնքի «Քոաֆ Սմարթ» կենտրոնում կմեկնարկի «Ռուս նկարիչները և Փարիզը» խորագրով կրթական ծրագիրը և լինոգրավյուրայի վարպետության դաս:

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) նախաձեռնությամբ, «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող այս ծրագիրը նվիրվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ծրագրի նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության և լինոգրավյուրայի վարպետության դասի միջոցով երեխաներին ծանոթացնել Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի համաշխարհային անուն ունեցող հեղինակների հետ:

Ծրագրային այս համագործակցությունը նպատակ ունի նաև աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել թանգարանային մշակույթի և արվեստի նկատմամբ: Լինոգրավյուրայի վարպետության դասը կվարի արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանը:

Ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի և «Քոաֆ Սմարթ» կենտրոնի նկարչության խմբակների սաները։ Որպես երկրորդ փուլ՝ նախատեսվում է մասնակիցների ճանաչողական այց Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: