ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Համաշխարհային օպերային աստղերը Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով
19.10.2018

Տաս տարվա ընդմիջումից հետո Երևանում կհնչի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանճարեղ օպերան՝ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչների մասնակցությամբ:

Օպերային ներկայացման պրեմիերան կկայանա հոկտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ, բեմադրող ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան:

«Մադամ Բաթերֆլայ» օպերան իր նրբագեղ երաժշտության ու հզոր դրամատուրգիայի շնորհիվ դասվում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1934 թվականին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է 2008 թվականին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, որպես թատերականացված համերգային կատարում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

Հոկտեմբերի 20-ին «Լոֆթ» ակումբում /հասցե` Մոսկովյան 3/ տեղի կունենա «Մադամ Բաթերֆլայ» օպերայի հանրային քննարկումը գլխավոր դերակատարների՝ Լիաննա Հարությունյանի (Բաթերֆլայ, սոպրանո, Ֆրանսիա-Հայաստան), Օլեսյա Պետրովայի (Սուզուկի, մեցցո սոպրանո, Ռուսաստան) և օպերայի բեմադրող, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ: Օպերայի գլխավոր դերակատարներն են նաև Ջանլուկա Տեռանովան (Պինկերտոն, ԱՄՆ Ռազմածովային ուժերի լեյտենանտ՝ տենոր, Իտալիա) և Մկրտիչ Բաբաջանյանը (Շարպլես՝ ԱՄՆ կոնսուլ, բարիտոն, Գերմանիա-Հայաստան): Հանդիպումը կվարի կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: