ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մատենադարանում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը
11.10.2018

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր Մատենադարանում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ֊ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:

Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը: Ցուցահանդեսին ներկայացված են ձեռագրեր, հնատիպ գրքեր Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև Արմեն Կլոդ Մութաֆյանի անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները: 
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առիթով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: