ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Գիրք և գինի» խորագրով ցուցահանդես, ֆրանկոֆոն «Գրքի սալոն», «Մեղմիկ երգը» գրքի շնորհանդես. մշակութային միջոցառումներ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
10.10.2018

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ընթացքում իրակնացվող մշակութային ծրագրերի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 10-ին, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն բաղկացած է երկու մասից. ցուցահանդես, որը ներկայացնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը և ֆրանկոֆոն «Գրքի սալոն»: Այնուհետև, կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը և Վահե Բուդումյանը:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից, սակայն այս իրադարձությանը նախորդել է ֆրանսիական և ֆրանսախոս քաղաքակրթության, մշակույթի, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի հետ հայերի ունեցած առնչությունների դարավոր պատմությունը: «Գիրք և գինի» գողտրիկ ցուցահանդեսը ներկայացնում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոս մշակույթի ուրույն տեղն ու դերը հայկական մշակույթի պատմության մեջ...»,- ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ուղերձն ընթերցեց նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Ֆրանկոֆոն «Գրքի սալոնի» բացումով, որը կազմակերպել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ցուցադրությանը ներկայացված էին ֆրանսիացի հրատարակիչ Վարուժան Սիրափյանի և հայ հրատարակիչների ֆրանսերեն լեզվով գրքերը:

Նույն վայրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացրեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներառված էին Հայաստանի ազգային գրադարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ա. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցանմուշները՝ տարբեր տարիների հրատարակություններ, հնատիպ գրքեր, անձնական իրեր, բացիկներ, նամակներ, որոնք վկայում էին հայ-ֆրանսիական մշակութային կապերն ու դարավոր բարեկամությունը:

Միջոցառումների շարքը նշանավորվեց ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:

Իր խոսքում Լեյլա Սլիմանին նշեց, որ Հայաստանում է գտնվում ոչ միայն որպես գրող, այլ նաև որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց գրքի հայերեն թարգմանության, շնորհանդեսի կազմակերպման համար և հույս հայտնեց, որ «Մեղմիկ երգը» գիրքը սիրելի կդառնա հայ ընթերցողին:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: