ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևան քաղաքի Արամի 9 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
08.10.2018

Երևան քաղաքի Արամի 9 հասցեում գտնվող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»՝ 1.6.206.2 պետական ցուցիչի տակ, որպես հանրապետական նշանակության հուշարձան (Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն):

Հուշարձան-շենքի բակային ճակատին կից տարածքում առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:

Նշյալ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, որոնք են.

16-րդ հոդված՝ «... գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:»

22-րդ հոդված՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, ... աշխատանքների համար ... կառուցապատման, ... նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, առաջնորդվելով վերը նշված օրենքի դրույթներով, իր լիազորությունների սահմանում գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:

Միաժամանակ՝ այս և նմանատիպ հրատապ միջամտություն պահանջվող խնդիրների լուծման համար առաջարկել ենք ստեղծել մշտական հանձնաժողով և այն համալրել համապատասխան մասնագետներով:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: