ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Քեզ համար, Ազնավուր». հիշատակի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ Շանսոնիեին
08.10.2018

Ս. թ. հոկտեմբերի 29-ին և 30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին:

«Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրն անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք համերգը նվիրել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,-լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի  ներկայացմամբ՝ Շանսոնիեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017 թվականի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը: 
«2017-ի հունիսի 1-ին և 2-ին մենք կազմակերպեցինք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով առաջին համերգը, որոնցից մեկին ներկա էր ինքը՝ Ազնավուրը: Այն ժամանակ մենք որոշեցինք, որ այս համերգները պետք է շարունակական բնույթ կրեն և ամեն տարի մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք Մեծ Վարպետին: Այս տարի կրկին դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղ սիրով համաձայնեցին աջակցել նախաձեռնությանը, որը, ցավոք, վերածվեց Ազնավուրին նվիրված հիշատակի համերգի»:
Համերգային ծրագրում Ազնավուրի ամենասիրված երգերն են, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Կներկայացվի Շանսոնիեի կյանքը, գործը, կենսագրության կարևորագույն դրվագները:
«Ինձ համար չափազանց կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա հրաշալի օրինակ է՝ ապրելու, պայքարելու, նպատակներին ու երազանքներին հասնելու: Նրա հայտնի խոսքերից է.«Բոլորս էլ մեռնելու ենք, բայց մինչ այդ պետք է ապրել»,-ասում է Հայկ Պետրոսյանը:
Նրա ձևակերպմամբ՝ համերգին կմասնակցի մեկն, ով հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Իր վերադարձը երևանյան բեմ նա պատրաստվում էր իրականացնել հաջորդ տարի՝ ներկայացումներով: Սակայն հատուկ հյուրի կարգավիճակով նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Խոսքը Վարդան Պետրոսյանի մասին է:
«Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրն իրականացնում է «Յունիթի» ընկերությունը: Աջակից՝ Ինեկոբանկ: 
Ինֆորմացիոն գործընկեր՝ Հանրային հեռուստաընկերություն:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: