ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում»
08.10.2018

Հայ-չեխական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և Պրահայի Ստրահովի վանական համալիրի աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 8-ին, Ստրահովի վանական համալիրի աստվածաբանական գրադարանում կբացվի «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվի ավելի քան 20 ցուցանմուշ` «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, Վիեննայի Մխիթարյան միաբանությունից, ինչպես նաև անհատական հավաքածուներից:

Հրատարակվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված ցուցանմուշները հայ միջնադարյան գրականության հոգևոր և աշխարհիկ ժանրերի բազմազանության և բովանդակային հարստության վկայությունն են և ի ցույց են դնում հայ մանրանկարչության ամբողջ հմայքն ու շքեղությունը:

«Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 6-ը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: