ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արվեստի 58-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի մասին
08.10.2018

 ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է 2019 թ. Վենետիկում կայանալիք Արվեստի 58-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն համադրողի երկար տարիների աշխատանքային փորձ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն և անգլերեն լեզուներով, ցուցադրության գաղափարի նկարագիրը՝ 2-5 էջ (անհրաժեշտության դեպքում՝ նաև slideshow ձևաչափով) և այն արվեստագետների անունները, ում հետ համադրողը կհամագործակցի:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել labiennale@mincult.am էլ. հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, Երևան, 0010: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. հոկտեմբերի 28-ը:

Կոնտակտային անձ՝  Իշխան Դադյան, ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ, հեռ.՝ 011 52 39 40:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: