ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան
03.10.2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը՝  հոկտեմբերի 10-ին։

Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին, Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։
Հայաստանում «Մանոնը» կներկայացվի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։

Ա. Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Լիպարիտ Ավետիսյանը Ա․ Ժագարսի բեմադրությամբ Ժ.Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

«Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․ Օրբելյանի հրավերով Ա․ Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրավված են աշխարհի տարբեր երկրների հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝  Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստակավոր արտիստ/:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: