ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մեր թանգարանի գույները» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին
11.10.2018

Ս. թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կկազմակերպվի «Մեր թանգարանի գույները» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին: 

Միջոցառումը կմեկնարկի «70-ամյա թանգարանի պատմության էջերից» ցուցադրության բացմամբ, այնուհետև՝ կցուցադրվի «Պռոշյան 4» սլայդ-շոուն: Թանգարանում կստեղծվի Պռոշյանի  լուսանկարչատան նման մի  անկյուն, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան լուսանկարվել ազգային հագուստներով: Այդ օրը թանգարանի բարեկամները կարժանանան շնորհակալագրերի:

Թանգարանի բակում տեղադրված տաղավարներում կներկայացվեն հին հայկական արհեստները (կավագործություն, փայտագործություն, գորգագործություն, բատիկա, տիկնիկագործություն, կերամիկա), կանցկացվեն վարպետաց դասեր, կցուցադրվեն հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի մերօրյա նմուշներ և այլն:

Առանձին տաղավարում կցուցադրվեն նաև հայկական ավանդական անուշեղենը (սուջուխ, ալանի, գաթա, չիր, հալվա): Ներկաները ոչ միայն կհամտեսեն աշտարակյան բերքն ու բարիքը, այլև կարող են մասնակցել լավաշի, ալանու և սուջուխի պատրաստմանը:

Այս ամենը կուղեկցվի այգեկութի, խաղողը տրորելու, բերքի ամբարման, լավաշի թխման հետ կապված ծիսական երգ ու պարով:

Հանդիսության հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը: 

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: