ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կմեկնարկի «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին
20.09.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 6-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և հարակից գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կմեկնարկի «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Դսեղում` պոետի տուն թանգարանի բակում, իսկ ժամը 16:00-ին, Ալավերդու Սանահինի պատմական կամրջի մոտ տեղի կունենա հուշաքարի բացման արարողությունը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի կենտրոնում Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը կներկայացնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը: Փառատոնին կմասնակցեն ՀՀ-ում գործող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատրոններ, թատերախմբեր՝ Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Փառատոնի օրերին ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ բուհերում, դպրոցներում, կրթական այլ հաստատություններում կկազմակերպվեն հանդիպումներ, ինչպես նաև տեղի կունենան ճանաչված արվեստագետների` Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ:

Փառատոնի ծրագիրը կցվում է:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: