ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է ՀայԱրտ մշակութային կենտրոն
14.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոն, որտեղ այս պահին ստեղծագործում է նյույորքաբնակ սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադը:
Գևորգ Մուրադը Հայաստան է ժամանել մասնակցելու Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, որը պաշտոնապես բացվելու է սեպտեմբերի 26-ին: Ցուցահանդեսն իրականացնում է «Շաուլա ինթերնեշնլ» ՍՊԸ-ն: 
Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ 200 աշխատանքներ: Նախարարը զրուցել է արվեստագետի և ցուցահանդեսի կազմակերպիչների հետ:
Գևորգ Մուրադն այս օրերին նաև իր փորձն է փոխանցում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաներին:
Լինելով Կլոդ Լեման պատկերասրահի ներկայացուցիչ՝ Գևորգ Մուրադը ցուցահանդեսներով է ներկայացել Բեյրութի Թանիթ պատկերասրահում և Բոստոնի Ռոուզի թանգարանում: 2016-ին նա արժանացել է Ռոբերտ Բոշի հիմնադրամի մրցանակին և Սիրիայում հանդես եկել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրմամբ:

Լիլիթ Մակունցը շրջել է ՀայԱրտ-ում` ծանոթանալով ICAE2018-ի կազմակերպիչների ու Suardi հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ արվող վերանորոգման աշխատանքներին:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: