ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի երրորդ հանդիպումը նկարիչների հետ՝ հայ կերպարվեստի օրակարգային հարցերի շուրջ
14.09.2018

Մեկ արվեստագետը կարող է մի ամբողջ երկիր պահել, պարզապես պետք է «պրպտել», գտնել ամենաարդյունավետ մեխանիզմները: Հայաստանն ավտոմեքենա արտադրել չի կարող, բայց կարող է ստեղծել համաշխարհային շուկայում մրցունակ արվեստ: Ինչու՞ չդիտարկել կերպարվեստը որպես բիզնես, որն օգուտ կբերի ոչ միայն արվեստագետին, այլև երկրին...

Նկարիչների հետ նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած երրորդ հանդիպումն անցավ նման տեսակետների ու գործնական քննարկումների մթնոլորտում:
Ըստ արվեստագետների, նրանց հիմնական խնդիրը մատուցումն է: Կան հրաշալի նկարիչներ, որոնք իրենց արվեստը ներկայացնելու խնդիր ունեն, այդ հարցում ակնկալում են մշակույթի նախարարության աջակցությունը՝ ոչ այնքան ֆինանսական, որքան կազմակերպչական հարցերում:
Լիլիթ Մակունցն ընդգծեց.
«Մշակույթի նախարարության առաքելությունն ենք համարում՝ ապահովել պայմաններ, որոնք արվեստագետին հնարավորություն կտան աշխատել և իրացնել սեփական աշխատանքի արդյունքը»:
Հանդիպմանը քննարկվեց նաև երիտասարդ նկարիչների ինքնադրսևորման սահմանափակ հնարավորությունների խնդիրը, մշակութային կրթության մակարդակի բարձրացման հարցը, սոցիալական ու օրենսդրական մի շարք խնդիրներ, որոնց բախվում են հայ արվեստագետներն իրենց կյանքում ու աշխատանքում:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: