ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մասնակցել է Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
12.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում, Տրիկազեի քաղաքապետ Կարլո Չիուրիի և Սալենտոյի միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կոմպանելլիի հրավերով սեպտեմբերի 8-10-ը գտնվում էր Իտալիայում՝ մասնակցելու Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման արարողությանը: Միջոցառման շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ:
Իտալիա գործուղման ընթացքում Լիլիթ Մակունցը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտը ներկայացնող մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 
Քննարկվել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Իտալիայում կայանալիք միջազգային փառատոններին հայաստանյան կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցության հետ կապված խնդիրները:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: