ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթի վերաբերյալ
10.09.2018

Սիրով տեղեկացնում ենք, որ Վարշավայում գործող «Լեհ-հայկական» հիմնադրամը, Գալերեա Բարձո Բիալայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները, շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմը (մինչև 40 տարեկան), ինչպես նաև երիտասարդ հայ նկարիչներ՝ իրենց անհատական աշխատանքներով: Մրցույթին ներկայացվելիք աշխատանքում հայտատուն պետք է պատկերի Լեհաստանը՝ իր պատկերացմամբ, կամ աշխատանքը պետք է ընդգրկի լեհական տարրեր: Մրցույթն ընթանալու է 2 փուլով:

1-ին փուլի ընթացքում մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է ներկայացվելիք աշխատանքի լուսանկարները (մանրամասները՝ կանոնադության մեջ) ուղարկել konkurs.poland@fpo.com.pl էլ. հասցեին: 2-րդ փուլը`ընտրված աշխատանքների ցուցահանդեսը կկայանա ս. թ. նոյեմբերի 12-ին, որի ընթացքում կընտրվեն մրցույթի հաղթողները:

Մրցույթն իրականացվում է Հայաստանի առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության ձեռքբերման 100-ամյա տարելիցի շրջանակում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +48511227777 հեռախոսահամարով, էլ. փոստ` konkurs.poland@fpo.com.pl:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


yerevan-book-fest-dec-2
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: