ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը և նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանն այցելել են Վայոց ձորի մարզ
08.09.2018

Սեպտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանն ու նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանն այցելել են Արենի 1 քարանձավ, որտեղ հնագիտական աշխատանքներ են կատարվում 2007 թվականից: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ. թ. ա. 4200-3500 թվականներին վերագրվող բազմաթիվ գտածոներ: 2007 թվականին այստեղ հայտնաբերվեց առաջին գինու հնձանը, 2008 թվականին` աշխարհի ամենահին կոշիկը:

Արենի 1 քարանձավը վարձակալությամբ տրվել է «Արենի-1 Քարայր» կոնսորցիումին: Հնագետ Բորիս Գասպարյանի ուղեկցությամբ, ով ի սկզբանե ղեկավարել է քարանձավի հնագիտական արշավախումբը, Լիլիթ Մակունցն ու նախարարության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Արենի 1 քարանձավում, որի ընթացքում Բորիս Գասպարյանը ներկայացրեց հետագա ծրագրերը:
Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցը շարունակվեց Գնիշիկաձորում (հնագիտական հուշարձան խաղողի այգիներով), իսկ այցի վերջին կանգառը Ելփին համայնքում գտնվող ուրարտական ծիսական համալիրն էր:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: