ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկել է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնը
09.09.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն 7-րդ անգամ իրականացվող «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնի բացումը տեղի է ունեցել  ս. թ. սեպտեմբերի 8-ին, Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում: Փառատոնի ընթացքում կազմակերպվելու են համերգներ, երթեր, ցուցահանդեսներ, ազգային ուտեստների ներկայացումներ Երևանում, Փամբակում, Աշտարակում և Բյուրականում, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:
Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին, Եվրոպայից հրավիրված ավանդական մշակույթի փորձագետների խմբի մասնակցությամբ, որի արդյունքում Հայաստանը միացել է «Խաղաղության մշակույթ» միջազգային ծրագրին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից հիմնադրվել է ամենամյա «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնը:

Այն Հայաստանում իրականացվող միակ միջազգային ֆոլկլորային փառատոնն է, որն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: Այս տարի փառատոնին Հայաստանից մասնակցելու են «Տոնացույց», «Բյուրական», «Կարոտ», «Ալեակ», «Մասունք», «Նուբար» պարային և երաժշտական խմբերը, Լեռնապատ համայնքի ֆոլկլորային խմբերը և «Սուրբ Կարապետ» թատերախումբը, իսկ արտերկրից՝ Լիտվայի «Սելուոնա» և Վրաստանի «Գորդա» ֆոլկ և հնագույն երաժշտության խմբերը:

Փառատոնի հիմնական նպատակը տարբեր ազգերի ժողովրդական մշակույթի և միջմշակութային երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության մշակույթի տարածումն է, միջմշակութային համագործակցության նոր եզրերի ստեղծումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մշակույթների ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև տեղական համայնքների մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացումը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


yerevan-book-fest-dec-2
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: