ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Սեպտեմբերի 5-9-ը Հայաստանը մասնակցեց Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
10.09.2018

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվեց սեպտեմբերի 5-9-ը, ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր ցուցահանդեսն է և համագործակցությունների լայն հնարավորություններ է տալիս:

Գրքի միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ միայն ներկայանալու և բանակցությունների հարթակ է ապահովում հայաստանյան հրատարակիչների համար, այլև ներկայացնում է մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը և «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Վերջինը հիանալի ծրագիր է հայ գրականությունը միջազգային հարթակ դուրս բերելու համար:

Մոսկվայի ցուցահանդեսը միանշանակ կարևոր է. ընդ որում՝ և՛ մշակութային, և՛ մեր երկրի արտաքին քաղաքականության դիտանկյունից: Այս մասին է փաստում այն, որ հայկական պատվիրակության կազմում Մոսկվա էին մեկնել (ի դեպ՝ ոչ մշակույթի նախարարության միջոցներով) «Զանգակ», «Էդիթ Պրինտ», «Գրական հայրենիք», «Օրակուլ» հրատարակչությունները, «Ջի Էս Էմ» ստուդիան, թարգմանիչներ, գրողներ:

Հայկական տաղավարի մշակութային օրակարգը ցուցահանդեսի օրերին հագեցած էր:

Այն ներառում էր.

◆ «Հայկական տաղավարի օր», 
◆ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի ներկայացում, 
◆ «Օրակուլ» հրատարակչության լույս ընծայած «Ժամանակակից ռուս արձակ» անթոլոգիայի հայերեն հրատարակության շնորհանդես, հայ և ռուս գրողների գործերի ընթերցանություն հեղինակների մասնակցությամբ, 
◆ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի (ռուսերեն) շնորհանդես, 
◆ «Էլեկտրոնային գրքերը Հայաստանում» տեսաներկայացում:

24 քառակուսի մետր տարածքով տաղավարում ներկայացվեցին շուրջ 300 գիրք:

Ցուցահանդեսի վերջին օրը Հայաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչները դեսպանատան միջոցով գրքեր փոխանցեցին Մոսկվայի հայկական համայնքին։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: