- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
Նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած հանդիպումների շարքը նկարիչների հետ տեղի ունեցավ համեմատաբար ավելի բուռն, ժամանակ առ ժամանակ «բարձր տոնայնությամբ», բայց կրկին կառուցողական մթնոլորտում:
«90-ականներից հետո արվեստագետ հասկացողությունը
մեզանում վերացել է: Հայաստանում
նկարիչը կարգավիճակ չունի, ոչնչից չի
օգտվում, այդ թվում՝ թոշակից:
Անգամ բանկից վարկ վերցնելու
հնարավորություն չունենք»,- դժգոհեց նկարիչ, քանդակագործ,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Արմեն Աթանյանը:
Նկարիչների հետ երկրորդ հանդիպման
առանցքում ևս օրենսդրական խնդիրներն
էին. նկարների ներմուծման և արտահանման հետ
կապված հարցեր, ստեղծագործական միությունների
մասին օրենք, հեղինակային իրավունք,
արվեստանոցների վարձավճարների հարկման քաղաքականություն և
այլն:
«Երևանում նկարիչը քիչ թե
շատ «շնչում է», մարզերում
մի կերպ ենք գոյատևում»,- նշեց Վանաձորից ժամանած
երիտասարդ նկարիչ Տիգրան Հարությունյանը:
Նկարիչներն անդրադարձան նաև ցուցահանդեսների կազմակերպման
դժվարություններին, կոչումների, ինչպես նաև պետության
կողմից անտեսված լինելու ցավոտ թեմային:
Նկարիչ-մշակույթի նախարարություն կապը պետք է
ամրապնդել. հանդիպմանը ներկա արվեստագետների ընդհանուր
դիրքորոշումն էր:
«Այդ կապն ամրապնդելու, մեր
համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու
համար ակնկալում եմ գործնական առաջարկներ:
Առանց ձեր «ազդակների» մենք
ոչինչ անել չենք կարող:
Հենց դրա՛ն է միտված
արվեստագետների հետ հանդիպումների այս
շարքը»,- ասաց մշակույթի նախարար
Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք
նախարարությունն այս ուղղությամբ արդեն
ձեռնարկել է:
Հանդիպման ընթացքում նախարարի նոթատետրում տեղ գտած առաջարկները,
նրա իսկ վստահեցմամբ՝ անպայման
ուշադրության կենտրոնում կլինեն:
Նկարիչների հետ հանդիպման օրակարգը
սպառված չէ: Առջևում՝ թվով
երրորդ հանդիպումն է:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: