ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ստորագրվել է եռակողմ հուշագիր ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների և Բրիտանական խորհրդի միջև
04.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն այսօր ստորագրել են հուշագիր Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար Միտք» («Creative Spark») ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

«Ստեղծարար Միտք»-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող հնգամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: Ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից, որը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` մշակելով ու ներկայացնելով ուսումնական ծրագիր, որի շահառու կարող է հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10,000 ուսանող:

«Մենք աջակցում ենք ստեղծարար ձեռնարկատիրության ու մտքի զարգացմանը միտված ցանկացած գաղափարի և ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար Միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»,- ողջույնի խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ծրագիրը պաշտոնապես կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Լինդսում նախատեսված Միացյալ Թագավորության ազգային «Ձեռներեցություն և ձեռնարկատիրական կրթություն» («Enterprise and Entrepreneurship Education») կոնֆերանսի ընթացքում:

«Մշակույթի և ստեղծարար ոլորտի զարգացումը Հայաստանում առաջնահերթային ուղղություններից մեկն է: Մի շարք ծրագրեր են իրականացվում՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու ստեղծարար կենտրոնների բացմանը: Սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ ուղղված է մշակույթի և ստեղծարար ոլորտում երիտասարդ մասնագետների ձեռներեցության հմտությունների բարձրացմանը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների բարձրացման միջոցով»,- հայտարարել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նշված ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: