ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հոբելյանական մեծ համերգաշար Օպերային թատրոնում
31.08.2018

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է հոբելյանական համերգաշար՝  նվիրված Օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանին։

Տարբեր համերգային երեկոների միջոցով նշանավորվելու է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի երկարամյա գործունեությունը։ Համերգաշարի ընթացքում, բավականին ինքնատիպ մատուցմամբ, նախատեսված են համերգային երեկոներ, որոնք տեղի են ունենալու թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում, ճեմասրահներում, բեմում, պատշգամբներում։ Ելույթ կունենան Օպերային թատրոնի նշանավոր արտիստները։ Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսված է 25 համերգ։

Առաջիկա համերգային երեկոն նախատեսված է սեպտեմբերի 2-ին, որը տեղի է ունենալու թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։ Կներկայացվեն Նիկոլ Գալանտերյանի և Բարսեղ Կանաչյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունները։

Հաջորդ համերգային երեկոն նվիրվելու է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրվան, որը նախատեսված է սեպտեմբերի 7-ին։

Կկատարվեն Մաեստրո Օ. Դուրյանի ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանի և Ռուբեն Նուրիջանյանի կողմից։

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: