ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
09.08.2018

Ս. թ. օգոստոսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Հանդիպմանը մասնակցել է մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Կողմերը փաստել են, որ հայ-ղազախական մշակութային համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է: Մասնավորապես, ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջազգային երաժշտական, թատերական, կինոյի փառատոներին, մրցույթներին և գրքի ցուցահանդեսներին:
Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցն առաջարկել է դիտարկել Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի ուսանողների «Բաստաու» դուետի (դոմբրա ազգային նվագարան) և հայկական համապատասխան խմբերի («Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Գողթ» և այլն)` 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանում համատեղ համերգի կազմակերպման հնարավորությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Երևանի 2800-ամյակի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող միջոցառումներին ներգրավել նաև ղազախական երաժշտական խմբեր:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: