ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այցելել է Ջաջուռ գյուղ՝ հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի տուն թանգարան և ծանոթացել խնդիրներին
08.08.2018

Ս. թ. օգոստոսի 7-ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղ՝  հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի տուն թանգարան: Նախարարի տեղակալը շրջայց է կատարել, ծանոթացել թանգարանի պայմաններին և առկա խնդիրներին, այնուհետև, քննարկվել է 2019 թվականին թանգարանում ծրագրեր և միջոցառումներ իրականացնելու հարցը: Զրույցի ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ առաջիկայում կհանդիպի նաև թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանի հետ՝ ծրագրերի հստակեցման նպատակով: Աշխատանքային այցի ընթացքում նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այցելել է նաև արվեստագետի ընտանեկան գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհել:

Թանգարան այցելության ընթացքում նախարարի տեղակալը հանդիպել է գեղանկարիչ, քանդակագործ Աշոտ Թադևոսյանին և արվեստագետների, ովքեր իրենց միջոցներով կազմակերպել էին թանգարանի ցանկապատի ներկման աշխատանքներ: Նազենի Ղարիբյանի հետ զրույցի արդյունքում որոշվել է, որ այսուհետ հանրապետության մարզերում կկազմակերպվեն նմանատիպ մշակութային շաբաթօրյակներ՝  արվեստագետների և կամավորների մասնակցությամբ մշակութային օջախների տարածքներում մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: