ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Երևանի 2800-ամյակին
08.08.2018

Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 25-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների աստղաբույլի՝  մեր անվանի հայրենակիցներից մինչև հանրաճանաչ օտարազգիներ:  

Այս տարի փառատոնը նվիրվում է Երևանի 2800-ամյակին: Բացմանը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Ծրագրում՝ Բրամսի Ջութակի կոնցերտը և Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 9: 

Ավելի քան մեկ ամիս տևող փառատոնի շրջանակում տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ. Ռախմանինովի երաժշտության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգներ, օպերայի սիրահարների համար՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերան, հոբելյանական՝ Հայաստանի անկախությանը, Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին և Սթիվեն Իսերլիսի 60-ամյակին նվիրված համերգներ: 

Հատկանշական է նաև ֆլեյտահար Էմանուել Պայուի մասնակցությունը փառատոնին:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: