ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ներառական ծրագրերի իրականացում՝ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում
08.08.2018

Ներառական ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում և ՀՀ մարզերում 2019 թվականին ՀՀ մշակույթի նախարարության գերակա ուղղություններից է:

Նախարարությունը կիրականացնի համալիր միջոցառումներ և նպատակային նախագծեր ուղղված խոցերի խմբերի մշակութային կյանքին լիարժեք ինտեգրման, նրանց ստեղծագործական հետագա զարգացման և առաջխաղացման պայմանների ապահովմանը, ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանը, ինչպեա նաև հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն իսկ կիրականացվեն մի շարք ծրագրեր.

◆ 2019 թվականին նախարարության բյուջետային հայտում նախատեսվել է նոր տող՝ «Ներառական ծրագրերի իրականացում»:

◆ 2018 թ. հոկտեմբերին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Հույսի կամուրջ» թատերախումբը «Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում թատրոնի միջոցով» ծրագրի շրջանակում կբեմադրի Ե. Շվարցի «Մերկ թագավորը» ներկայացումը:

◆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը կապահովվի վարչական տարածքով, որը բացակայել է վերջին տասը տարում: 

◆ Համատեղ ծրագրեր կիրականացվեն Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ:

◆ 2018 թ. հոկտեմբերին, հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի հետ կիրականացնի համատեղ համերգ:

◆ «Դիվանագիտական ակումբ» հասարակական նախաձեռնություն» կազմակերպությունը կիրականացնի ներառական երգչախմբի համերգ:

◆ 2018 թ. աշնանը «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի «Նուբարաշեն ART» ծրագրի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: