ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կանցկացվի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը
08.08.2018

Ս. թ. օգոստոսի 22-24-ը, Երևանում կանցկացվի «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա փառատոնի գալա համերգը:

Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի փառատոնը կմեկնարկի Երևանում, այնուհետև՝ կշարունակվի  Ստեփանակերտում: Առաջին օրը նախատեսվում է մասնակից խմբերի ինտերակտիվ ելույթներ՝ Երևանի վարչական շրջաններում: Երկրորդ օրը տեղի կունենա ֆլեշմոբ Երևանի կենտրոնում, իսկ երրորդ օրը՝ գալա համերգ Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:

Կմասնակցեն Հայաստանի ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Նուբար», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), «Ծովակ», «Զարթոնք», «Արդվին» (Մասիս), «Վարք հայոց», «Ոստան»:

Նախատեսվում է նաև հայկական երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող տեսանյութերի ցուցադրություն:

«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: