ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին
12.07.2018

Ս. թ. հուլիսի 11-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
«Ես մեծ կարևորություն եմ տալիս մշակութային համագործակցությանը, որովհետև մշակույթն է միջազգային այն լեզուն, որի միջոցով հնարավոր է զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Մշակույթի ոլորտում ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ մենք կարող ենք դառնալ լավ օրինակ մյուս ոլորտների համար»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ տարբեր երկրների հետ մշակութային ակտիվ համագործակցությունը Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում է: Նախարարը կարևորել է, մասնավորապես՝ գրահրատարակչության, հայ պոեզիայի թարգմանության, կինոյի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-իրանական աշուղական փառատոնի կազմակերպման շուրջ կոնկրետ քննարկումներ սկսելը:
Իրանի դեսպանի խոսքով, մշակույթի ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորություններն անսահմանափակ են:
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրեցին, որ մտնում են հայ-իրանական մշակութային համագործակցության նոր փուլ:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: