ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիր
10.07.2018

«Զանգակ» հրատարակչությունը 2014 թվականից սկսած՝ ամեն տարի անընդմեջ, իրականացնում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը` նպատակ ունենալով դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել ընթերցանությունը և ստեղծել գրական-մշակութային միջավայր` ամառային արձակուրդն առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար:
Ծրագիրը տևում է երեք ամիս՝  հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, մշտապես ուղեկցվում է գրախանութներում անցկացվող գրական տարաբնույթ միջոցառումներով, որոնց մուտքն ազատ է բոլորի համար: Ամեն տարի շուրջ 25 գրախանութներում տեղադրվում են տնակ-գրապահարաններ, որտեղ ներկայացվում են անվճար փոխանակման տրվող շուրջ 3 տասնյակ գրքեր: Ծրագրի ավարտից հետո լավագույն ընթերցողների շնորհիվ տնակ-գրապահարանները 6 ամսով հյուրընկալվում են նրանց դպրոցներում` ուսումնական տարվա ընթացքում ևս ապահովելով ակտիվ գրական միջավայր: Ամեն տարի մենք գրանցում ենք շուրջ 400 մասնակից ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից:  
«Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը նպատակ ունի նպաստել ակտիվ ընթերցանության և ինքնակրթության մշակույթի ձևավորմանը վաղ տարիքից, հնարավորություն տալ երեխաներին զարգացնել իրենց հաղորդակցական ունակությունները և գործառնական ընթերցողական հմտությունները` խթանելով երեխաների մեջ հիշողության, ուշադրության կենտրոնացման, ընկալման, վերլուծական ունակությունների, մտածողության և ստեղծարարության զարգացմանը: Ինչպես նաև ստեղծել նոր ընկերներ ձեռք բերելու անմիջական միջավայր, աջակցել գրախանութներին` ներկայացնելու մանկապատանեկան գրականության նորությունները, հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից հեղինակներին, ամրապնդել հրատարակչություն-ընթերցող-գրախանութ կապը` ներկայացնելով գրախանութը որպես մշակութային և ընտանեկան ժամանցի վայր:  
Առավել մանրամասն տեղեկատվությունը հետևյալ հղումներով` www.zangak.am/amar, https://www.facebook.com/zangak.amar/
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


yerevan-book-fest-dec-2
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: