ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հին և նոր Գորիս» գրքի շնորհանդեսը՝ «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում
08.07.2018

«Հին և նոր Գորիս»․ Սեն Հովհաննիսյանի երկլեզու /անգլերեն և հայերեն/ աշխատությունը կարմիր տանիքներով «ժայռերի քաղաքի» պատմությունը ներկայացնում է տասնյակ լուսանկարներով, որոնց թվում նաև գորիսեցի հայտնի լուսանկարիչ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի աշխատանքներն են։

«Գուրոսի լուսանկարներով Գորիսում լուսանկարչության թանգարան կարելի է բացել, իսկ առայժմ դրանց հնարավոր է ծանոթանալ այս ալբոմում»,-ասում է Սեն Հովհաննիսյանը։

Մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Հին և նոր Գորիս» ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում՝ «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում։

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: