ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գորիսում տեղի է ունեցել ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը
08.07.2018

«Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրը միտված է նպաստելու մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը: Այն ծառայում է ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, մայրաքաղաքից դուրս ստեղծագործական ռեսուրսները բացահայտելուն և ԱՊՀ ժողովուրդներին միավորող մշակութային համագործակցության ամրապնդմանը: Ուզում եմ ընդգծել, որ, այո՛, մարզերը մեր մշակութային կյանքի բաղադրիչը պետք է լինեն, այն էլ հարուստ կենսագրություն ունեցող այնպիսի մարզը, որի մասին գրել են Ստեփանոս Օրբելյանը, Ղևոնդ Ալիշանը…
Համոզված եմ, որ «Գորիսը՝ 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացումը նոր շունչ կտա Գորիսին, ինչպես նաև կխթանի զբոսաշրջությունը այս փոքրիկ քաղաքում»,-միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Հատուկ «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի երաժիշտները: ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում հնչեցին 20-րդ դարի հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Նվագախումբն առաջին անգամ կատարեց նաև «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հիմնը, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է:
Մշակութային երեկոն եզրափակվեց ԱՊՀ երկրների DJ fest-ով:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: